Պատահարներ

Գյումրիում կնոջ են սպանել ու մարմինը փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ. «Ժողովուրդ»

Mariam Z. 344 դիտում
Գյումրիում կնոջ են սպանել ու մարմինը փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ. «Ժողովուրդ»

Գյումրիում կնոջ են սպանել ու մարմինը փորձել են տեղափոխել ճամփորդական պայուսակով, հայտնում է «Ժողովուրդը»։


Հուլիսի 21-ին իրավապահներին է ահազանգել Գ. Հ-ն և հայտնել է, որ առավոտյան վերադառնալով ՌԴ-ից՝ տանը հայտնաբերել է քրոջ դիակը։ Իրավապահները տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Վ.Հ-ի նեխած դիակը, ով 2024 թ. փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած անձ։


Ոստիկանները Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում հայտնաբերել և ժ.01.40-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու բաժին են տեղափոխել Վ.Պ-ին։ Վերջինս խոստովանել է, որ 2023թ. ապրիլի վերջ-մայիսի սկզբներին, գտնվելով Վ.Հ-ի տանը, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին։


Առավոտյան 6 արթնանալով նկատել է, որ Վ.Հ-ն մահացել է և փորձել է նրան տեղավորել ճամփորդական պայուսակի մեջ ու տեղափոխել այլ վայր, սակայն չկարողանալով տեղավորել՝ Վ․Հ-ի վրա գցել է վերմակ և հեռացել է։


Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250