Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շախմատի առաջնության մասնակից աղջիկը մրցակցի սեղանին սնդիկ է լցրել

Julya 815 դիտում

Դաղստանի շախմատի առաջնության մասնակից աղջիկը սնդիկ է լցրել մրցակցի խաղատախտակին: Նախնական վարկածով` աղջիկները կոնֆլիկտ են ունեցել։ Այս մասին հաղորդում է Mash տելեգրամյան ալիքը:


Տեսանյութում երևում է՝ ինչպես է մրցաշարի մեկնարկից 20 րոպե առաջ աղջիկը մոտենում երկրորդ սեղանին և դրա վրա հեղուկ լցնում: Ըստ փորձագետների նախնական վարկածի՝ սնդիկ։


Ինչպես գրում է ալիքը՝ աղջիկը ավելի վաղ հետաքրքրվել էր, թե արդյոք դահլիճում աշխատո՞ւմ են տեսախցիկները, և ստացել բացասական պատասխան, սակայն  իրականում տեսախցիկներն աշխատում էին։


Հաղորդվում է, որ մրցաշարի մեկնարկից հետո երկրորդ սեղանի մոտ խաղացող աղջիկը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։


Դրանից հետո կազմակերպիչները դիտել են տեսագրությունները, դադարեցրել մրցաշարը և բոլոր մասնակիցներին դուրս բերել փողոց: Նշվում է, որ սնդիկ լցնող շախմատիստուհին, որը Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի չեմպիոն է, տեղում ձերբակալվել է: Նախնական վարկածով` նա նման քայլի է դիմել մրցակցին չեզոքացնելու համար։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250