Սպորտ

Վերջապես կարողացա հաղթել նրան․ իրանցի ըմբիշը Արթուր Ալեքսանյանի հետ խաղի մասին

Julya 1 րոպե 1,592 դիտում
Վերջապես կարողացա հաղթել նրան․ իրանցի ըմբիշը Արթուր Ալեքսանյանի հետ խաղի մասին

Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային կարգում հանդես եկող իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին եզրափակիչ գոտեմարտից  հետո խոսել է իր մրցակցի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին:


«Այս հաղթանակն այնքան քաղցր է ինձ համար: Վերջապես կարողացա հաղթել նրան՝ երեք պարտություններից հետո: Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, նա իսկական պրոֆեսիոնալ է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սարավին: 


Նշվում է, որ օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչից հետո Արթուր Ալեքսանյանը չներկայացավ մամլո ասուլիսին:


Հիշեցնենք՝ Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Իրանից Մոհամադհադի Սարավիի հետ: Հայկական ըմբշամարտի լեգենդ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում զիջեց 4:1 հաշվով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250