Սպորտ

Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում պայքարի մեջ են մտնում ծանրորդները

Julya 636 դիտում
Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում պայքարի մեջ են մտնում ծանրորդները

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ: Փարիզի «South Paris Arena»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ կմտնեն 89 կգ քաշային մարզիկները:


Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը կսկսի պայքարն իր երկրորդ Օլիմպիական խաղերում: 28-ամյա Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն է, արծաթե  և կրկնակի բրոնզե մեդալակիր: 


Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներից Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 10-ին:


Նշենք, որ մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250