Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են օդանավակայանում դիմավորում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին

Gohar Vardanyan 466 դիտում

Այսօր հայ երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկներին:


Բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը լրագրողներին հայտնել է, որ սկսելու է պատրաստվել օլիմպիական մյուս խաղերին:


«Այս անգամ չստացվեց, մյուս օլիմպիական խաղերին կլինի ոսկե մեդալ»,– ասել է նա:

«Ես պատրաստվել էի, որ օլիմպիական խաղերում հաղթող կճանաչվեմ, բայց ճիշտ չկարողացա դասավորել գոտեմարտս, ճիշտ չգոտեմարտեցի մրցակցիս հետ, ինչն ինձ բերեց պարտության, ու բավարարվեցի բրոնզե մեդալով»,– նշեց Ամոյանը։

Նա հավելել է, որ կսկսի պատրաստվել օլիմպիական մյուս խաղերին, իսկ մինչ այդ կլինի Եվրոպայի առաջնությունը։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250