Ռազմական

ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել  Իսրայելի ուղղությամբ

Alya B. 1 րոպե 695 դիտում
ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել  Իսրայելի ուղղությամբ

Պաղեստինի բանակը՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ երկու հրթիռ է արձակել  Իսրայելի ուղղությամբ,  Ալ-Քասամ բրիգադները, որոնք ՀԱՄԱՍ-ի զինված թեւն են, հայտարարել են, որ երկու հրթիռ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ:


ՀԱՄԱՍ-ի զեկույցում  նշվում է նաև, որ երկու M90 հրթիռ է արձակվել Թել Ավիվի և շրջակայքի ուղղությամբ: BBC-ի թղթակիցները հաղորդում են, որ զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն քաղաքում պայթյուն է լսվել։


Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ մեկ արկը հատել է Գազայի հատվածի սահմանը և ընկել ծովը: Երկրորդը, ըստ զինվորականների, չի մտել Իսրայելի տարածք։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250