Սպորտ

Նեյմարի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է

Alya B. 1 րոպե 16 դիտում
Նեյմարի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է

Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը չի հաղթահարել անհրաժեշտ ֆիզիկական եւ բժշկական թեստերը եւ չի կարողանա առաջիկայում վերադառնալ խաղադաշտ, հաղորդում է Thamer-ը։


Անցած տարվա աշնանից Նեյմարը վերականգնվում է ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքից հետո։


Նա 2023թ․ ամռանն է միացել «Ալ Հիլյալին», որի հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։


Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250