Հասարակություն
Wildberries-ի հիմնադրի ամուսինն ազատ է արձակվել
Lilit A.
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Wildberries-ի հիմնադրի՝ Տատյանայի ամուսնու, Վլադիսլավ Բակալչուկի նկատմամբ հանցակազմ չի հայտնաբերել։ Նա ազատ է արձակվել:
Այս մասին հայտնել է գործարարի փաստաբանը։ Նրա խոսքով՝ Բակալչուկը տանն է։
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում հրաձգություն է տեղի ունեցել Wildberries գլխավոր գրասենյակում՝ սպանվել է անվտանգության երկու աշխատակից։ Ընկերությունը հայտնել է, որ Բակալչուկը փորձել է «ապօրինի մուտք գործել» գրասենյակ իր մարդկանց հետ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, այդ թվում՝ սպանություն։
Հավելենք, որ փոխհրաձգության ժամանակ սպանված անվտանգության աշխատակիցների մարմինները գիշերը բերվել են Ինգուշեթիա։ Մի քանի հազար մարդ էր եկել Մագասի օդանավակայան:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երկվորյակ եղբայրների հարազատները նամակ են գրել Հայաստանի պետական մարմիններին
Գահ, որը արժանի է թագավորին. բողոքի ակցիա Թրամփի դեմ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են ՀԿ-ները լռում. Ալեն Սիմոնյան
Մրցույթները ձևական էին, պահանջվում էր 3000 դոլար. մանկավարժը՝ Նիկոլ Փաշինյանին
4.0