Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեոդոսիայի նավթի պահեստում դյուրավառ նյութերի արտանետում է եղել
Gohar Vardanyan
1 րոպե
177 դիտում
Թեոդոսիայում` նավթի պահեստում բռնկված հրդեհը, որը հոկտեմբերի 7- ից չի հաջողվել մարել, հանգեցրել է դյուրավառ նյութերի արտանետմանը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։
«Հրդեհի պատճառով տերմինալներից մեկում դյուրավառ նյութերի արտանետում է եղել»,- գրել է նա։
Ակսենովի խոսքով, ներկայումս տարհանման գոտին չի ավելանում։ Նա հավելել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները արտակարգ դրությունը վերացնելու համար։
Ակսենովը նշել է, որ տեղում աշխատում են մասնագետներն ու ստորաբաժանումների ղեկավարները։ Ղրիմի ղեկավարը հայտնել է, որ անձնական հսկողության տակ է վերցրել նավթի պահեստում բռնկված հրդեհի հետ կապված իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Արտաշատից 8 կմ հյուսիս-արևմուտք. ինչ է հայտնի
Gohar Vardanyan
1 րոպե
6,861
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների մեքենայի վրա. կան զոհեր և վիրավորներ. Ինգուշեթիա
Gohar Vardanyan
655
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում անծանոթը փորձել է հրդեհել կինոթատրոնը
Gohar Vardanyan
1 րոպե
162
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սան Պաուլոյում փոթորկի պատճառով մոտ 1,6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության. կան զոհեր
Gohar Vardanyan
1 րոպե
582
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
609
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
190
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
311
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807