Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը

Adrine Nidelyan 174 դիտում

Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն գոհացրել վրացական ընդդիմությանը:

Ցուցարարները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, հավաքվել են Թբիլիսիի պետական ​​համալսարանի մոտ և մտադիր են հասնել Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք, որտեղ նախօրեին ընդդիմության մեծ հանրահավաք էր տեղի ունեցել։


Միաժամանակ միջոցառման մասնակիցների թիվը երեկվա ցույցի համեմատ նկատելիորեն նվազել է: Հավաքվածները կրում են Վրաստանի, Եվրամիության դրոշներ, ինչպես նաև եվրոպամետ կարգախոսներով պաստառներ։ Երթը վերահսկվում է ոստիկանների կողմից և մինչ այս պահը բողոքի ակցիան ընթացել է առանց միջադեպերի։


Հիշեցնենք, որ քվեաթերթիկները հաշվելուց հետո հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ընդհանուր առմամբ ստացել են 37,78 տոկոս.

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250