Ռազմական

Ինչպես ԱՄՆ-ն կպատասխանի ՌԴ-ի միջուկային դոկտրինի փոփոխություններին

Mariam Z. 536 դիտում
Ինչպես ԱՄՆ-ն կպատասխանի ՌԴ-ի միջուկային դոկտրինի փոփոխություններին

Վաշինգտոնը մտադիր չէ արձագանքել ռուսական միջուկային դոկտրինի փոփոխություններին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։


Պաշտոնյայի խոսքով՝ «Մոսկվան փոփոխությունների մասին հայտնել է մի քանի շաբաթ առաջ», ուստի որոշումը Սպիտակ տան համար անակնկալ չի եղել։ «Միացյալ Նահանգները կարիք չի տեսնում շտկելու սեփական միջուկային դոկտրինն ի պատասխան», - ասել է նա:


Բլումբերգը կարծում է, որ Վաշինգտոնի նման արձագանքը «հավասարակշռված» է և կարող է հանգստացնող ազդեցություն ունենալ համաշխարհային շուկաների վրա։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ համաշխարհային շուկաները «շոկ են ապրել» Ռուսաստանի միջուկային դոկտրինի թարմացման լուրերից հետո։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250