Ռազմական

Այդ կենտրոնները կարող են դառնալ «Օրեշնիկ» հրթիռի ոչնչացման թիրախ. Պուտին

Mariam Z. 1 րոպե 526 դիտում
Այդ կենտրոնները կարող են դառնալ «Օրեշնիկ» հրթիռի ոչնչացման թիրախ. Պուտին

Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են դառնալ «Օրեշնիկ» հրթիռի ոչնչացման թիրախ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում։


«Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը և պաշտպանության նախարարությունը ներկայումս ընտրում են Ուկրաինայի տարածքում «Օրեշնիկի» կողմից ոչնչացման թիրախները։ Ռուսաստանն ունի մի քանի պատրաստի «Օրեշնիկ» հրթիռներ»,- ասել է Պուտինը:


Երկրի նախագահը հավելել է, որ Ռուսական հիպերձայնային համակարգերն աշխարհում նմանը չունեն։ Ռուսաստանը մոտ ապագայում կարող է ունենալ այլ զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռային համակարգեր։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250