Ռազմական

Ռուսաստանի պատերազմը երկար է ձգվում․ Թրամփը՝ Շոլցի հետ հեռախոսազրույցում

Vika B. 1 րոպե 568 դիտում
Ռուսաստանի պատերազմը երկար է ձգվում․ Թրամփը՝ Շոլցի հետ հեռախոսազրույցում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել այն կարծիքի շուրջ, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ չափազանց երկար է ձգվում։


Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթը, «խոսակցության կենտրոնում Եվրոպայում անվտանգության մարտահրավերներն էին», գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը:


«Նրանք համամիտ են եղել, որ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը չափազանց երկար է տևում, և որ կարևոր է հնարավորինս շուտ ազնիվ, արդար և կայուն խաղաղության հաստատման ուղին բռնել»,-հայտնել է Հեբեշտրայթը: Դաշնային կանցլերը հաստատել է, որ կշարունակի աջակցել Ուկրաինայի պաշտպանությանը ռուսական ռազմական ագրեսիայից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250