Պատահարներ
Տասնյակից ավելի մեքենաներ են բախվել. Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակ է
Mariam Z.
629 դիտում
Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին հայտնում է ՆԳՆ քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։
Հարգելի´վարորդներ, կրկին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` ՊՆ զորամասներից մեկում
Mariam Z.
1 րոպե
583
Երկրաշարժ` Թուրքիայում
Mariam Z.
1 րոպե
1,533
Զինված հարձակում Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա զոհ և վիրավոր
Mariam Z.
1 րոպե
4,224
Ինչ վիճակում է Մարտունիում պայթյունից տուժած քահանան
Mariam Z.
1,960
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
657
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
213
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
330
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
816