Հասարակություն

Սոցապ նախարարությունը զգուշացնում է

Gohar Vardanyan 1 րոպե 15,694 դիտում
Սոցապ նախարարությունը զգուշացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով քաղաքացիներին չտրամադրել անձնական տեղեկատվություն:


«Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։ Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։


Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,– նշվում է հայտարարությունում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250