Քաղաքականություն

Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է․ Մայքլ Օ՛Ֆլահերթի

Ofelya 262 դիտում
Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է․ Մայքլ Օ՛Ֆլահերթի

Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Այս մասին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։


«Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ նրանցից, թե՛ ինձնից»,- ասել է նա։


Նա շեշտել է, որ երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի այցելի Ադրբեջան։


«Կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Անպայման ուզում են գնալ այդ երկիր և հենց այդ երկրի տարածքում ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,- ընդգծել է նա։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250