Հասարակություն

Մինչև որտեղ կշարունակվի ավտոբուսների համար առանձնացված գիծը

Edita 233 դիտում
Մինչև որտեղ կշարունակվի ավտոբուսների համար առանձնացված գիծը

Հասարակական տրանսպորտը կշարունակի առավելություն ունենալ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։


Երևանում հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գիծը, որը ներդրված է մինչև Մաշտոցի պողոտա, կունենա շարունակություն դեպի Իսակովի պողոտա։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։



«Մաշտոցի պողոտայից ավտոբուսային գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, շարունակվելու է Իտալիա և Բեյրութ փողոցներով, ապա Արգիշտիի փողոցով դեպի Հաղթանակի կամուրջ։ Այս գծի ներդրման մասով իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ նշված փողոցներում։ Որպես այս ամենի շարունակություն` լինելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան փողոցում, նախատեսվում է կազմակերպել միակողմանի երթևեկություն Լեոյի փողոցից դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես նաև Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցի հատվածով մինչև Բաղրամյան պողոտա։ Դա նույնպես ներդրվելու է որպես միակողմանի երթևեկություն»,–ասել է Հարությունյանը։



Նրա խոսքով` փոփոխություններ կիրականացվեն նաև Խորենացի փողոցում` ավտոբուսային գծի ներդրման հատվածում կկիրառվի կայանման արգելք։

 «Ակնկալվում է աշխատանքները սկսել այս ամիս և ավարտին հասցնել 1 ամիս հետո»,- հայտնել է Հարությունյանը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250