Պատահարներ

Մոսկվայում առևանգել են հայազգի գործարարի. նա վիրավորել է չեչեններին և մուսուլմաններին

Vika B. 3,049 դիտում

Անհայտ անձինք Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում տղամարդու են առևանգել։ Կայարան է մոտեցել Mercedes մակնիշի սև մեքենա, որից մի քանի տղամարդ դուրս են եկել, բռնել 40-ամյա հայազգի, գործարար Արեգ Շչեպիխինին և տարել անհայտ ուղղությամբ։


Ականատեսները ոստիկանություն են զանգահարել և համացանցում տեսանյութեր հրապարակել:


Նախնական տվյալներով՝ առևանգման պատճառը Արեգ Շչեպիխինի կողմից չեչենների և մուսուլմանների հասցեին վիրավորանքներ պարունակող տեսանյութերն են եղել:


Ավելի ուշ Կիևսկի մայրուղու մոտ իրավապահները ձերբակալել են առևանգման մասնակից սև մեքենան: Որտեղ է գործարարը չի հաղորդվում, նշվում է, որ մեքենան պատկանում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատին:


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250