Ռազմական

Պուտինը սպառնացել է Ուկրաինային

Mariam Z. 1 րոպե 665 դիտում
Պուտինը սպառնացել է Ուկրաինային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Մոսկվան կարձագանքի Կիևի վերջին հարձակումներին․ հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Կրեմլի խոսնակը շեշտել է, որ ռուս զինվորականներն են որոշելու, թե երբ և ինչպես արձագանքել։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «Սարդոստայն» կոչվող հատուկ գործողություն է սկսել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՌԴ ռազմավարական ռմբակոծիչները։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արդեն խոցվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և ինքնաթիռներ։ Ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250