Պատահարներ

Գյումրիում մեքենայից գողություն կատարածը սթափ չի եղել

Vika B. 105 դիտում
Գյումրիում մեքենայից գողություն կատարածը սթափ չի եղել

Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղում գողացել են ավտոմեքենա:


Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան, որի ղեկին` Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ էր։


Նշված անձը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:


Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «դիազեպամ» տեսակի 3 հաբ և մոտ 2 գրամ թափանցիկ զանգվածով փաթեթ:


Պարզվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է: 33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250