Ռազմական

Այդ տարածքը դարձել է ռուսական զորքերի թիրախը. Զելենսկի

Mariam Z. 1 րոպե 363 դիտում
Այդ տարածքը դարձել է ռուսական զորքերի թիրախը. Զելենսկի

Ռուսաստանը պլանավորում է «գրավել Օդեսան», ապա հասնել Մոլդովայի և Ռումինիայի սահմանին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայում Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա գագաթնաժողովում: Այս մասին հաղորդել է ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը:


«Այսօր մենք այստեղ ենք՝ մեր գեղեցիկ Օդեսա քաղաքում: Այս գեղեցիկ քաղաքը Ռուսաստանի թիրախն է... Ռուսական ռազմական ծրագրերը մատնանշում են այս տարածաշրջանը՝ Օդեսան, ապա՝ Մոլդովայի և Ռումինիայի սահմանը», - ասել է Զելենսկին:


Հունիսի 10-ին Ուկրաինայի մայրաքաղաքի օբյեկտներին հասցվել է ամենահզոր հարվածներից մեկը: Կիևից բացի, հարձակվել են Օդեսայի, Չեռնիգովի և Դնեպրոպետրովսկի մարզերի թիրախների վրա: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածը հասցվել է ռազմական ձեռնարկությունների և օբյեկտների վրա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250