Պատահարներ Կարևոր

Պայթյուն՝ Ճամբարակում. կա զոհ և վիրավորներ

Julya 1 րոպե 1,024 դիտում
Պայթյուն՝ Ճամբարակում. կա զոհ և վիրավորներ

Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։






Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250