Հասարակություն

Գյումրիում Վարդավառը մեծ շուքով չի նշվի

Mariam Z. 1 րոպե 572 դիտում
Գյումրիում Վարդավառը մեծ շուքով չի նշվի

Այս տարի Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի, քանի որ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել սրբազանը կալանավորված է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։


«Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, ինչը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի։ Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել՝ մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց», – գրել է Մխիթարյանը։


Նա համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին հորդորել է մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի սուրբ պատարագին Գյումրու եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերուն:


«Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին: Ազատություն հոգևոր հայրերին»,– եզրափակել է Մխիթարյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250