Ռազմական

Բելառուսը քննարկում է երկրում ռազմական դրություն մտցնելու հարցը

Marine 1 րոպե 1,177 դիտում
Բելառուսը քննարկում է երկրում ռազմական դրություն մտցնելու հարցը

Բելառուսը քննարկում է ռազմական դրություն մտցնելու հարցը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։


Համապատասխան օրինագիծը մշակվել է Բելառուսի պաշտպանության նախարարության կողմից, այն արդեն ուղարկվել է երկրի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը։


Փաստաթղթում, մասնավորապես, առաջարկվում է ռազմական դրություն մտցնելու հնարավորություն Միութենական պետության դեմ «զինված ագրեսիայի» դեպքում, որը Բելառուսի համար Ռուսաստանի Դաշնությունն է 1999 թվականից։


Այսինքն, եթե օրինագիծն ընդունվի, ապա Բելառուսում ռազմական դրություն կարող է մտցվել, օրինակ, Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի դեպքում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250