Սպորտ

Մոսկվայում ձերբակալվել է թեքվանդոյի աշխարհի չեմպիոն Էմին Չեթինբագը

Marine 1 րոպե 906 դիտում
Մոսկվայում ձերբակալվել է թեքվանդոյի աշխարհի չեմպիոն Էմին Չեթինբագը

Մոսկվայում ձերբակալվել է թեքվանդոյի աշխարհի չեմպիոն Էմին Չեթինբագը։


Չեթինբագը ձերբակալվել է խարդախության գործով՝ որպես հանցավոր խմբի անդամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Խմբում ներառված են եղել նաև մի քանի նախկին ոստիկաններ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։


Քննության տվյալներով՝ փետրվարից ի վեր խումբը քաղաքացիներից խոշոր գումարներ էր շորթում «օպերատիվ գործունեության» անվան տակ՝ սպառնալով նրանց կալանավորել։ Զոհերը կրել են ավելի քան 4 միլիոն ռուբլու վնաս։


Գործի հինգ մասնակից ձերբակալվել է, իսկ մեկ ուրիշը հայտարարվել է հետախուզման մեջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250