Պատահարներ

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, կան տուժածներ. խոշոր վթար՝ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում

Vika B. 1 րոպե 246 դիտում
Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, կան տուժածներ. խոշոր վթար՝ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 08։43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Նոր Երզնկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակվել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250