Պատահարներ

Հրդեհ է բռնկվել Երևանի հյուրանոցներից մեկի նկուղում

Marine 1 րոպե 121 դիտում
Հրդեհ է բռնկվել Երևանի հյուրանոցներից մեկի նկուղում

Այսօր ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։


Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է նկուղային հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։


Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250