Հասարակություն

Թվայնացվում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Mariam Z. 1 րոպե 811 դիտում
Թվայնացվում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։


2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship.am) միջոցով։


Դիմումատուները հնարավորություն կունենան․


առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։


Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250