Հասարակություն

Մանրէաբանական շեղումներ` «Զավիկի ղարսում». գործունեությունը կասեցվել է

Marine 1 րոպե 131 դիտում
Մանրէաբանական շեղումներ` «Զավիկի ղարսում». գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերիրոջ «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:


Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուջ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։


ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250