Քաղաքականություն

Իսրայելը լայնածավալ զորավարժություններ Է սկսել Լիբանանի հետ սահմանին

Ofelya 1 րոպե 66 դիտում
Իսրայելը լայնածավալ զորավարժություններ Է սկսել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել Լիբանանի հետ սահմանին, հայտնում է Times of Israel-ը։


Զորավարժությունները կտևեն հինգ օր՝ մինչև հոկտեմբերի 23-ը, Լիբանանի հետ սահմանի երկայնքով և այդ տարածքի իսրայելական քաղաքներում։


«Զորավարժությունների ընթացքում կուսումնասիրվեն համագործակցության տարբեր սցենարներ, այդ թվում՝ տարածաշրջանի պաշտպանությունը և տեղում անմիջական սպառնալիքներին արձագանքը։ Զորավարժությունների ընթացքում կլսվեն պայթյուններ, կօգտագործվեն թշնամու խորհրդանիշներ, տարածքում կգործեն անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և ռազմածովային նավեր, ինչպես նաև կդիտարկվեն անվտանգության ուժերի ակտիվ տեղաշարժեր», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250