Ռազմական

Պակիստանը պատրաստ է «բաց պատերազմ» սկսել Աֆղանստանի հետ

Vika B. 314 դիտում
Պակիստանը պատրաստ է «բաց պատերազմ» սկսել Աֆղանստանի հետ

Պակիստանը պատրաստ է «բաց պատերազմ» սկսել Աֆղանստանի հետ:


Դա տեղի կունենա այն դեպքում, եթե կողմերը համաձայնության չգան Ստամբուլում ընթացող բանակցություններում։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։


Նրա խոսքով՝ Իսլամաբադը նախկինի պես հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի և նույնպիսի ցանկություն է տեսնում Քաբուլի կողմից:


Պակիստանի և Աֆղանստանի բանակցությունները Ստամբուլում մեկնարկել են հոկտեմբերի 25-ին: Հանդիպման նպատակն է մշակել մեխանիզմ, որը թույլ կտա ամրագրել հրադադարի ռեժիմը երկար ժամանակով: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250