Ռազմական

Պուտինն իր գրադարանում պահում է Ուկրաինայի պատերազմից բերված Leopard տանկի մի բեկոր

Mariam Z. 1 րոպե 437 դիտում
Պուտինն իր գրադարանում պահում է Ուկրաինայի պատերազմից բերված Leopard տանկի մի բեկոր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գրադարանում պահվում է ուկրաինական պատերազմում ռուսաստանցի զինվորականների կողմից խոցված գերմանական Leopard տանկի մի բեկոր, գրում է «Коммерсантъ»-ը։ Այդ մասին իր ռեպորտաժում պատմել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը։


«Գերագույն գլխավոր հրամանատարին՝ ֆաշիստական տանկի բեկոր»,- գրված է մետաղի կտորի վրա։


«58-րդ բանակի անձնակազմից»։ Բացատրությունից հետևում է, որ ցուցանմուշը ժամանել է Զապորոժիեի մարզից, թվագրված է 2023 թվականով։


Ռեպորտաժում նշվում է, որ Կրեմլի առաջին մասնաշենքում գտնվող ՌԴ նախագահի գրադարանում պահվում են նաև հազարավոր գրքեր, շևրոններ և զինծառայողների այլ նվերներ։ Մասնավորապես, այնտեղ է գտնվում Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ ծովային հետևակային բրիգադի դրոշը, որը Վլադիմիր Պուտինը նախորդ տարի վերցրել էր ուղիղ կապի ժամանակ

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250