Ռազմական

Իսրայելը ՀԱՄԱՍ-ից ստացել է երեք պատանդի մարմին

Vika B. 1 րոպե 33 դիտում
Իսրայելը ՀԱՄԱՍ-ից ստացել է երեք պատանդի մարմին

Իսրայելը ՀԱՄԱՍ-ից ստացել է Գազայի հատվածում պահվող ևս երեք պատանդի մարմին։ Ինչպես հայտնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, դագաղները Կարմիր խաչի միջոցով հանձնվել են Իսրայելի պաշտպանության ուժերին և անվտանգության ծառայություն Շին Բեթին:


«Իսրայելը Կարմիր խաչի միջոցով ստացել է երեք մահացած պատանդների դագաղները, որոնք հանձնվել են Իսրայելի պաշտպանության ուժերին և Շին Բեթին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։


Իսրայելի առողջապահության նախարարության խոսնակի խոսքով՝ մարմինները տեղափոխվել են Ազգային դատաբժշկական կենտրոն՝ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։ Փորձագետներն այնտեղ կհանդիպեն զոհերի ընտանիքների հետ՝ արդյունքների ներկայացման նպատակով, հաղորդում է AFP-ն։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250