Թրամփը հայտարարել է Մեքսիկայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մեքսիկական կարտելների դեմ ռազմական գործողությունների մասին, հաղորդում է ArbatMedia-ն։
Լրագրողների հետ հարցազրույցում Թրամփը նշել է, որ ամերիկյան իշխանությունները կարողացել են կանխել ծովային ճանապարհով թմրանյութերի ապօրինի շրջանառության 97%-ը։ Այժմ, նրա խոսքով, Վաշինգտոնը մտադիր է իր ջանքերը կենտրոնացնել ցամաքային հանցավոր խմբավորումների դեմ պայքարի վրա։
Մենք կանխել ենք ծովային ճանապարհով թմրանյութերի ապօրինի շրջանառության 97%-ը։ Եվ հիմա մենք հարվածելու ենք նաև ցամաքային ճանապարհով՝ կարտելների դեմ, ընդգծել է նախագահը։
Միջոցառումները, ենթադրաբար, կներառեն ինչպես ռազմական, այնպես էլ սահմանամերձ շրջաններում գործող թմրամիջոցների ցանցերի ոչնչացմանն ուղղված հատուկ գործողություններ։ Ծրագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։