Ռազմական

Իսրայելը Գազայում ինտենսիվ մարտական գործողություններ կվերսկսի. Times of Israel

Vika B. 1 րոպե 153 դիտում
Իսրայելը Գազայում ինտենսիվ մարտական գործողություններ կվերսկսի. Times of Israel

Իսրայելի պաշտպանության բանակը մարտին Գազայում ինտենսիվ ռազմական գործողությունների վերսկսման ծրագիր է մշակել՝ Գազա քաղաքի վրա հարձակմամբ, որը նպատակ ունի հրադադարի սահմանազատման «Դեղին գիծը» առաջ մղել դեպի արևմուտք՝ դեպի ծովափ: Այս մասին հայտնել է Times of Israel-ը:


Վերջինս նշել է, որ գործողությունը չի կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի աջակցության, որը դեռ փորձում է հոկտեմբերին ձեռք բերված փխրուն հրադադարը տեղափոխել երկրորդ փուլ, որը ներառում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափումը։


Չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս Թրամփի հետ հանդիպման ժամանակ համաձայնել էր համագործակցել հրադադարի ռեժիմի կատարման ջանքերում, սակայն նա չի հավատում, որ հաջողությւուն կլինի ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցում։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250