Հասարակություն

Զգուշացում տնտեսվարողներին․ Բանակի օրվան ընդառաջ ԶՈՒ խորհրդանշանների ապօրինի գործածումն արգելվում է

Mariam Z. 1 րոպե 316 դիտում
Զգուշացում տնտեսվարողներին․ Բանակի օրվան ընդառաջ ԶՈՒ խորհրդանշանների ապօրինի գործածումն արգելվում է

Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը: 


ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է:


ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250