Հասարակություն

ԱՄՆ-ն սառցե շրջափակման մեջ է. կես միլիոնից ավելի բնակիչ հոսանքազրկված է

Mariam Z. 1 րոպե 436 դիտում
ԱՄՆ-ն սառցե շրջափակման մեջ է. կես միլիոնից ավելի բնակիչ հոսանքազրկված է

Poweroutage կայքի տվյալներով՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած ուժեղ ձնաբքի հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումների ընդհանուր թիվը գերազանցել է 500,000-ը և հասել 523,067-ի։


Էլեկտրամատակարարման ամենամեծ խնդիրները գրանցվել են Թենեսի (128,918 տուն), Տեխաս (126,319), Միսիսիպի (114,955) և Լուիզիանա (85,352) նահանգներում։


Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա ընկած հատվածում սպասվող առատ ձյան և վտանգավոր սառցակալման մասին։ Երկրի առնվազն 21 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250