Հասարակություն

Իսրայելական զինվորականները Գազայի հատվածից վերադարձրել են պատանդների ցանկում ընդգրկված վերջին իսրայելցու մարմինը

Inesa Sukiasyan 1 րոպե 149 դիտում
Իսրայելական զինվորականները Գազայի հատվածից վերադարձրել են պատանդների ցանկում ընդգրկված վերջին իսրայելցու մարմինը

Իսրայելական զինվորականները Գազայի հատվածից վերադարձրել են պատանդների ցանկում ընդգրկված վերջին իսրայելցու աճյունը։ 


Իսրայելական ուժերը գտել և նույնականացրել են Գազայի արևելքում գտնվող գերեզմանատանը Համասի վերջին պատանդի՝ շտաբի սերժանտ Ռան Գվիլիի մարմինը, հաղորդում է The Times of Israel-ը։ Գվիլին վերջին պատանդն էր, որը դեռևս չէր վերադարձվել հայրենիք։


Վարչապետ Բենիամին Նեթանյահուն սերժանտի մարմնի վերադարձը հայտարարել է «Իսրայելի համար արտակարգ նվաճում»։


«Մենք խոստացանք, և ես խոստացա բոլորին վերադարձնել, և մենք բոլորին վերադարձրինք»,- ընդգծել է նա՝ Գվիլիին անվանելով «Իսրայելի հերոս»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250