Հասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 245 տրանսպորտային միջոց

Inesa Sukiasyan 1 րոպե 69 դիտում
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 245 տրանսպորտային միջոց

Հունվարի 24-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։


ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 245 տրանսպորտային միջոց և 285 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250