Թրամփը հրամայել է գաղտանզերծել այլմոլորակային կյանքին վերաբերվող փաստաթղթեր
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պենտագոնին և այլ գերատեսչություններին սկսել այլմոլորակայինների կյանքի և անհայտ թռչող օբյեկտների որոնման հետ կապված կառավարական փաստաթղթերի հրապարակման նախապատրաստական աշխատանքները: Նա այս մասին հայտարարեց իր «Truth Social» հարթակում՝ հղում անելով թեմայի նկատմամբ «հանրության գերակշռող հետաքրքրությանը»։
«Հաշվի առնելով հետաքրքրությունը, ես հանձնարարում եմ Պաշտպանության նախարարին և այլ համապատասխան գերատեսչություններին սկսել արտերկրյա և այլմոլորակային կյանքի, անհայտ օդային երևույթների (UAP) և անհայտ թռչող օբյեկտների (UFO) հետ կապված կառավարական նյութերի, ինչպես նաև այս բարդ, բայց չափազանց հետաքրքիր և կարևոր հարցերի հետ կապված ցանկացած այլ տվյալների նույնականացման և գաղտնազերծման գործընթացը», - գրել է նախագահը:
Թրամփը չի նշել, թե որ փաստաթղթերը կգաղտնազերծվեն, դրանցից քանիսը կհրապարակվեն կամ երբ դրանք կդառնան հանրությանը հասանելի: