Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Vika B. 2,575 դիտում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:


Երևան քաղաքում ևս փետրվարի 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։


Մայրաքաղաքում փետրվարի 21-ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250