Քաղաքականություն

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա

Ofelya 1 րոպե 197 դիտում
Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա այն բանից հետո, երբ Իսրայելն անցյալ շաբաթ հարվածել է Հարավային Պարս խոշոր գազադաշտին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Թուրքիա ներկրվող բնական գազի 14%-ը ապահովվել է Իրանի կողմից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Անկարան շարունակում է գազ ստանալ Ռուսաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև ունի պաշարներ։ Մատակարարումների վերսկսման ժամկետները Իրանից դեռևս հայտնի չեն։


Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։


Հիշեցնենք, որ Հարավային Պարսը խոշոր նավթագազային հանքավայր է՝ շուրջ 9,700 քառակուսի կիլոմետր տարածքով, որտեղ մարտի 18-ին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածից հետո մի շարք օբյեկտներում հրդեհ է բռնկվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250