Քաղաքականություն

Կալլասը և Ռուբիոն վիճել են. ԵՄ դիվանագիտության ղեկավարը մանրամասնում է

Ofelya
Կալլասը և Ռուբիոն վիճել են. ԵՄ դիվանագիտության ղեկավարը մանրամասնում է

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը չի հերքել, որ G7 երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկումները լարված են եղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, սակայն դրանք բնութագրել է որպես բաց և ուղիղ երկխոսություն։


Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ կողմերի միջև տարաձայնությունները կապված են եղել Ուկրաինայի շուրջ կարգավորման գործընթացում ԱՄՆ դերի հետ։ Ըստ հրապարակման՝ Կալլասի քննադատական դիտարկումները սրել են իրավիճակը, իսկ Ռուբիոն արձագանքել է կոշտ ձևով՝ անգամ սպառնալով ԱՄՆ-ի դուրս գալով բանակցային գործընթացից։


Կալլասը, մեկնաբանելով այդ տեղեկությունները, նշել է, որ նման հանդիպումները նախատեսված են տարբեր հարցերի շուրջ կարծիքների բաց փոխանակման համար։ Նրա խոսքով՝ G7-ի և ԵՄ ձևաչափերում նախարարները քննարկում են ինչպես Ուկրաինայի պատերազմը և հետագա քայլերը, այնպես էլ այլ տարածաշրջանային խնդիրներ։


Նա հավելել է, որ նման հարթակներում բնական է, երբ կողմերը ներկայացնում են տարբեր մոտեցումներ և առաջարկներ՝ ընդգծելով, որ քննարկումները ներառել են նաև Մերձավոր Արևելքի թեման և հնարավոր համագործակցության ուղղությունները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250