Քաղաքականություն
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը
Gohar Vardanyan
1 րոպե
468 դիտում
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը:
Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ, գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՔԿ-ն՝ Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերալ ստացված միջնորդության մասին
1 րոպե
94
Կտրամադրենք նոր կենսաչափական անձնագրեր. Արփինե Սարգսյան
1 րոպե
217
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
84
Ուկրաինան այնուամենայնիվ կստանա 90 միլիարդ եվրոյի վարկը. Ֆոն Դեր Լեյեն
1 րոպե
81