Հասարակություն

Երևանի Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

Mariam Z. 1 րոպե 88 դիտում
Երևանի Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

Հարգելի‘ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը  վերացվել է։ Այս մասին ասված է Երևանի Մետրոպոլիտենի հայտարարության մեջ:


«Այս պահին երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում: Շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերատարության և ըմբռնման համար»,- ասված է հաղորդագարության մեջ:


Հիշեցնենք` Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ուղևորներին ավելի քան 10 րոպե գնացքում սպասեցնելուց հետո խնդրել են իջնել գնացքից: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիմացից ընթացող գնացքն է խնդիրներ ունեցել։  Մետրոպոլիտենից հայտնել էին, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250