Քաղաքականություն
Որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարներն ու պատգամավորները
Gohar Vardanyan
1,135 դիտում
Այս օրերին ԱԺ շենքում աշխատանքային եռուզեռ է: Նախապատրաստվում են դիմավորել 7-րդ գումարման պատգամավորներին: Թարմացվում են ԱԺ գույքը, կահույքը, գորգերը:
Իսկ որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարներն ու պատգամավորները: Ինչպես տեղեկացնում է Galatv.am-ը, ըստ օրենքով ամրագրված գործակցի ու հաշվարկի՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը կստանա 793 հազար 680 դրամ, նրա տեղակալը՝ 694 հազար 470 դրամ:
Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը կստանան 661 հազար 400 դրամ: Ազգային ժողովի նախագահի օգնականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի վարձատրությունը 529 հազար 120 դրամ է:
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ: Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտը կստանա 396 հազար 840 դրամ աշխատավարձ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի աշխատավարձերը կազմում են 363 հազար 770 դրամ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձը 330 հազար 700 դրամ է, ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի և ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետինը՝ 297 հազար 630 դրամ: ԱԺ պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի աշխատավարձն էլ 198 հազար 420 դրամ է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՔԿ-ն՝ Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերալ ստացված միջնորդության մասին
1 րոպե
96
Կտրամադրենք նոր կենսաչափական անձնագրեր. Արփինե Սարգսյան
1 րոպե
217
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
84
Ուկրաինան այնուամենայնիվ կստանա 90 միլիարդ եվրոյի վարկը. Ֆոն Դեր Լեյեն
1 րոպե
81