Քաղաքականություն
Ինչքան էլ տհաճ է, բայց Բատկան ճիշտ է․ Արամ Սարգսյան
Gohar Vardanyan
1 րոպե
714 դիտում
Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, եւ եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող , մեր ռազմավարական գործընկեր եւ գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Սարգսյանը մասնավորապես նշել է․
«Իսկ իմ կարծիքով ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ եւ մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շփումներին՝ պատմելով դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանին զենքի վաճառելու թեմայով իրենց խոսակցությանը:
«Պուտինի ներկայությամբ ասացի.«Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա նրան (նկատի ունի Պուտինին), դե՛, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը, Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկանան: Այդ դեպքում ասա, ես կլռեմ: Ահա այդպիսի խոսակցություն է եղել»,-պատմել է Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
299
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՔԿ-ն՝ Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերալ ստացված միջնորդության մասին
1 րոպե
131
Կտրամադրենք նոր կենսաչափական անձնագրեր. Արփինե Սարգսյան
1 րոպե
233
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
89
Ուկրաինան այնուամենայնիվ կստանա 90 միլիարդ եվրոյի վարկը. Ֆոն Դեր Լեյեն
1 րոպե
84