Քաղաքականություն
Խորհուրդ եմ տալիս ԵՊՀ ռեկտորին լավ իրավաբաններ վարձել․ Դավիթ Սանասարյան
Gohar Vardanyan
1 րոպե
363 դիտում
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունները իրականությունից կտրված են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Այս ճչացող, իրականությունից կտրված, մանիպուլացնող հայտարարությունները որևէ կերպ չեն կարող իրավիճակ փոխել: Ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս, որ Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն և միանգամից ենթադրեն, որ քաղաքական հետապնդում է իրականցվում և այլն: Ինքն ասում է՝ ենթադրում եմ ՀՀԿ-ից եմ, դրա համար է սա: Կլինեն ՀՀԿ-ից, Քաղաքացիական պայմանագրից, թե որևէ այլ կուսակցությունից, բոլոր պաշտոնյաները օրենքի առաջ պետք է հավասար լինեն ու պատասխան տան: Չի կարող լինել մեկը, ով որևէ ճչոցով կփորձի այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց, թե՝ մեր հետևից ընկած են, որովհետև ՀՀԿ անդամ ենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Նշենք, որ նախորդ տարվերջին Արամ Սիմոնյանը ասուլիս էր հրավիրել և անդրադարձել Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իրականացվող ստուգումներին: Դավիթ Սանասարյանի այն հայտարարությունը, թե ԵՊՀ-ում 800 մլն դրամի շարաշահումներ են հայտնաբերվել, Արամ Սիոմնյանը չհիմնավորված հայտարարություն էր որակել և ասել, որ դատի է տալու Սանասարյանին: Նա նշել էր, որ այս ստուգումները քաղաքական ենթատեքստ ունեն, նպատակ է դրված վարկաբեկել իրեն ու ԵՊՀ-ն:
Նա նշեց, որ ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է՝ Արամ Սիմոնյանն ասել էր, որ 9 մլրդ դրամի պետական գնումներ են ստուգել: Դավիթ Սանասարյանն ասում է՝ սուտ է, 2.5 մլրդ-ի գնումներ են ուսումնասիրել: Նա ասաց, որ իրենք ստուգող մարմին չեն, օրենքով ուսումնասիրություններ են անում:
«Ես վստահեցնում եմ՝ եթե ուսումնասիրությունները երկար տևեն, այդ թվերը բազմապատկվելու են: Մենք չենք ուսումնասիրել Իջևանի մասնաճյուղը: Հարց է հնչում՝ բա ինչո՞ւ երկար չեք ուսումնասիրում: Որովհետև մենք ժամանակ չունենք, մենք չենք կարող մի ամբողջ տարի կամ երկու տարի ԵՊՀ-ն ուսումնասիրենք: Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքում ստեղծված տեղեկանքի համար պատասխանատու ենք»,- ասաց Սանասարյանը:
Սանասարյանը Արամ Սիմոնյանին խորհուրդ տվեց լավ իրավաբաններ վարձել, որպեսզի իրեն ճիշտ խորհուրդներ տան:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
711
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
67
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
93
Փաշինյանն ուղերձ է հղել
1 րոպե
441
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելի դեսպանին
1 րոպե
212
1.0