Պատահարներ

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել

Gohar Vardanyan 303 դիտում
Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել
Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից: «Հիվանդը նոր է տեղափոխվել. այս պահին չենք կարող հավելյալ տեղեկություն հաղորդել»,- ասացին ԲԿ-ից: Հավելենք, որ Բարեկամավան համայնքի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Արման Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում. վերջինս ոտնաթաթի վնասվածք է ստացել: «Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով 18։00-ի սահմաններում»,- գրված է ֆեյսբուքյան էջում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250