Հասարակություն
Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը
Gohar Vardanyan
1 րոպե
676 դիտում
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են երկու տղամարդ զրուցելով բարձրանում ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետևից:
Այդ ընթացքում նրանցից մեկը բացահայտ հափշտակում է Ռաֆայել Քոթանջյանի դրամապանակն ու փախչում: Դրամապանակում եղել էր փող, քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ: Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի գետնանցման աստիճանահարթակին: Հարուցվեց քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը՝ բացահայտելով հանցագործությունը:
Հունվարի 17-ին՝ վաղ առավոտյան, հիշյալ ստորաբաժանումների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները Երևանի Նորագյուղ թաղամասի Ամերիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի Ա. Շամիլովին:
Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Շարունակվում են միջոցառումները նրա հանցակցին՝ դարձյալ Վրաստանի քաղաքացի Ա. Անանիկյանին, հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու միջոցառումները:
Անանիկյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02:
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
449
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,616
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Gohar Vardanyan
1,162
Կարմրուկի բռնկումՙ Վրաստանում
Gohar Vardanyan
703
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանի Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
1 րոպե
26
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
84
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
321
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
459